26.04.2010

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ  զորքերը հանդիսությամբ նշեցին Հայաստանի  Հանրապետության Սահմանապահի օրը:

Տոնի  առթիվ հանդիսության մասնակիցներին իր ողջյունի  խոսքը հղեց ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, որը բարձր գնահատելով և կարևորելով  սահմանապահների  անձնուրաց  ծառայությունը  նշեց, որ դեռ Հայրենական պատերազմի սկզբին են  հայազգի սահմանապահներն աչքի ընկել իրենց նվիրվածությամբ և  հայրենասիրությամբ: <Այդ կարևոր  հատկանիշներն ավանդաբար  փոխանցվել են երիտասարդ սերունդներին և այժմ ամեն մի հայ  սահմանապահ իր մեջ կրում է իր  հերոս պապերի  ամրակուռ  ոգին>:  Սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն  Աբրահամյանը մասնագիտական տոնի  առթիվ  շնորհավորելով  ողջ  անձնակազմին վստահեցրեց, որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը մշտապես  պատրաստ են ապահովելու պետական սահմանի անձեռնամխելիությունը: Սահմանապահներին  շնորհավորեցին նաև ռուս գործընկերները, համակարգի  վետերանները: Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ և ցուցադրական  ելույթներ, որտեղ հայ  սահմանապահները ցուցադրեցին իրենց բարձր մարտական  պատրաստվածությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության  սահմանապահների պահպանության սուրբ գործին:

ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով Սահմանապահի օրվա կապակցությամբ մի շարք  զինծառայողներ պարգևատրվեցին մեդալներով և շքանշաններով: