08.06.2010

<<Հայկական ժամանակ>>  օրաթերթը  հավատարիմ մնալով փաստերը  խեղաթյուրելու, մտածածինը որպես <<վստահելի աղբյուրների>> տեղեկատվություն ներկայացնելու, առիթի դեպքում ցեխ  շպրտելու  գործելաոճին` երկու հարբած  քաղաքացիների կողմից հասարակական կարգ խանգարելը վերագրել է ԱԱԾ աշխատակիցներին:

Պաշտոնապես  հայտնում ենք, որ հունիսի 4-ին Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին <<հրավիրված>>  երիտասարդները ԱԱԾ  աշխատակիցներ չեն և որևէ առնչություն  չունեն  համակարգի հետ:

Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ թերթը  հերթական անգամ փորձում է վարկաբեկել մի կառույցի, որը  վայելում է հասարակության վստահությունը: Թերթի  որդեգրած` պախարակելու, վարկաբեկելու  աշխատաոճը պարզապես ջուր է լցնում արտաքին ոչ բարյացկամ ուժերի ջրաղացին, հրճվանք և ոգևորություն պատճառում նրանց: Արդյոք նրանց ուրախություն պատճառելը թերթը նպատակ  է  դարձրել,  թե  կիսում  է  նրանց բերկրանքը:


                                                                                                                            ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն