23.11.2009
2009 թվականի հունիսի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կրկնակի զննման են ենթարկվել ուղևորներ Մարիամ Ավետիսյանը և Հովհաննես Գևորգյանը: Արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է 0,5 միլիգրամ քացախաթթվի անհիդրիդ, որը հանդիսանում է «ափիոն» տեսակի թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր:
Նկատի ունենալով, որ նշված նյութի ՀՀ սահմանով ապօրինի տեղափոխումը մաքսանենգության հանցակազմ չի առաջացրել, քացախաթթվի անհիդրիդ հանդիսացող պրեկուրսորն ապօրինի ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանի կողմից նախապատրաստված նյութերը ՀՀ Գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել են ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժին:
Այնուհետև քննիչ Վ. Կոթոլյանը, Հ. Գևորգյանի մոտ համոզմունք առաջացնելով, որ կարող է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարչույթում քննվող քրեական գործի շրջանակներում նպաստավոր ելք ապահովել վերջիններիս համար, նրանց օգնելու պատրվակով, Հ. Գևորգյանից պահանջել և ստացել է 4 000 ԱՄՆ դոլար գումար:
Քննիչ Վ. Կոթոլյանը և Հ. Գևորգյանը ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձերբակալված են:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

