18.12.2009
Ս.թ. դեկտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունում նշվեց Ազգային անվտանգության մարմինների աշխատակցի մասնագիտական օրը: Տոնի առթիվ հրավիրված նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Հանդիսավոր նիստին ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և հրամանագրերը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանին գեներալ-գնդապետի, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանին գեներալ-լեյտենանտի, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ռոմիկ Հարությունյանին գեներալ- լեյտենանտի զինվորական կոչումներ շնորհելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են`
Աշոտ Էդուարդի Ավագյանը`
ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ,
Արայիկ Էմանուելի Ավետիսյանը`
ՀՀ ԱԱԾ վարչության պետ, գնդապետ,
Արմեն Գևորգի Ավետիսյանը`
ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ,
Մնացական Նազարեթի Բազիկյանը`
ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ
Անդրանիկ Ռոբերտի Կարապետյանը`
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պարետատան պարետ, մայոր,
Բեգլար Սամվելի Կիրակոսյանը`
ՀՀ ՊՊԾ բաժանմունքի պետ, փոխգնդապետ,
Արմեն Վլադիմիրի Հայրապետյանը`
ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ,
Ռոբերտ Վաչագանի Սմբատյանը`
ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ տնօրենի հրամանով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին կրծքանշաններով և մեդալներով: <ՀՀ անվտանգության գործում ունեցած ներդրումների համար>, <Հետախուզությունում ծառայության համար>, <Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից> կրծքանշաններով պարգևատրվեցին ութ աշխատակիցներ: <Մարտական համագործակցության համար>, <Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար> մեդալներով պարգևատրվեցին երեք աշխատակիցներ, իսկ <Անբասիր ծառայության համար> մեդալով` 172 աշխատակիցներ: Մի շարք աշխատակիցներ նաև պարգևատրվեցին շնորհակալագրերով, դրամական խրախուսանքներով և թանկարժեք նվերներով:
ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ պարգևներ հանձնվեցին նաև Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության և Ոստիկանության ղեկավարության կողմից:
![]()

