23.03.2010
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում կասեցվել է ՀՀ տարածք թմրամիջոցների մաքսանենգ ներկրման հերթական փորձը:
Օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռների զննության ընթացքում հայտնաբերվել է 4կգ 649գրամ <մետամֆետամին> տեսակի ծանր թմրամիջոց, որը ներծծված է եղել ճամպրուկներում եղած սրբիչների, շորերի մեջ: Փորձաքննությամբ պարզվել է, որ թմրամիջոցով ներծծված է եղել նաև նրանց վրա եղած հագուստը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
( տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

