29.03.2010
Փետրվարի 2-ին բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված, սահմանապահների հուշահամալիրից մեկնարկեց միջազգային <Հաղթանակի էստաֆետը>: Այն նվիրված է Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 65-րդ ամյակին: Բրեստի ամրոցի հողով սիմվոլիկ գավաթը կանցնի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների պետական սահմանների երկու ուղղություններով: Առաջինը` Բելառուսից մինչև Հայաստան, երկրորդը ` Մուրմանսկից մինչև Ադրբեջան:
Այս միջազգային էստաֆետը առաջինը չէ: 2005թ-ին` Մեծ Հաղթանակի 60 ամյակին, այն արդեն անցել է ԱՊՀ երկրների սահմանների երկայնքով: Էստաֆետը նպատակ է հետապնդում հավերժացնել Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում մարտնչած հերոս-սահմանապահների հիշատակը: <Հաղթանակի էստաֆետի> անցկացման որոշումը ընդունված է ԱՊՀ մասնակից-երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի կողմից: Միջոցառմանը ներգրավված են Համագործակցության պետությունների սահմանապահները:
Մարտի 28-ին, <Զվարթնոց> օդանավակայանում, հանդիսավոր պայմաններում, հյուսիս-օսեթական սահմանապահները <Հաղթանակի էստաֆետը> փոխանցեցին Հայաստանի իրենց գործընկերներին: Գավաթը կանցնի հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով, իսկ մարտի 31-ին հայ սահմանապահները էստաֆետը կփոխանցեն իրենց ռուսաստանյան գործընկերներին: Հանձնման արարողությունը տեղի կունենա Գյումրիի սահմանապահ ջոկատում: Մինչև ապրիլի 7-ը, ռուս սահմանապահները <Հաղթանակի էստաֆետը> կանցկացնեն Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական սահմանը պահպանող բոլոր չորս սահմանապահ ջոկատներով:
<Հաղթանակի էստաֆետի> երկու երթուղիներն էլ մայիսի 28-ին` Սահմանապահի օրը, կավարտվեն Մոսկվայում: Վերջիններս կհանդիպեն Պոկլոննայա բլրի վրա գտնվող հուշահամալիրում, իսկ միջոցառման ավարտից հետո, գավաթները որպես նմուշներ կտեղադրվեն Հայրենական մեծ պատերազմի և Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահների Կենտրոնական թանգարաններում :
Մինչև Հյուսիսային Օսեթիան <Հաղթանակի էստաֆետը> անցել է Բելոռուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Սևծովյան ավազանի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաևո-Չերկեսիայի սահմաններով:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

