28.03.2010
Ս.թ. մարտի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ապրանքների խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման փորձ:
Երևան քաղաքի բնակիչներ` Սեպուհ Օհանյանը և Աղասի Հովսեփյանը նպատակ ունենալով Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ապրանքների թվում առկա <Կոդակ> ֆիրմայի մարտկոցները թաքցնել մաքսային հսկողությունից, արդեն Հայաստանի տարածքում, հանցավոր մտադրությունն իրականացնելով, առանց կապարակնիքների ամբողջականությունը խախտելու, հարմարեցված եղանակով բացել են մաքսային հսկողության տակ գտնվող, բեռը տեղափոխող երկու բեռնատարների բեռնախցիկների դռները և <Կոդակ> ֆիրմայի 350 արկղ մարտկոցները փոխարինել են ցածր մաքսային արժեք ունեցող ֆոտոքիմիկատներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
( տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

