30.03.2010
Ս.թ մարտի 29-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում` կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է` ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանը:
Պարզվել է, որ Ա. Հովհանյանը, բյուջետային միջոցների յուրացման փաստով անցկացնելով ֆինանսական ստուգումներ` մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում` էական խախտումներ չարձանագրելու դիմաց, ձեռնարկության ղեկավարից պահանջել ու ստացել է 1.500 ԱՄՆ դոլար և 240.000 ՀՀ դրամ կաշառք:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է` ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

