16.04.2010
Ս.թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է դեղամիջոցների մաքսանենգ ներկրմամբ և ապօրինի արտադրությամբ զբաղվող հանցավոր խումբ:
Պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Առաքելյանը հանցավոր համաձայնության գալով Վրաստանի Հանրապետության երկու քաղաքացիների հետ, թաքցնելով մաքսային հսկողությունից, Հայաստանի տարածք են ներկրել դեղամիջոցների մեծ խմբաքանակ: Ա. Առաքելյանի վարձակալած տանը հայտնաբերվել է ապօրինի գործող դեղագործական արտադրամաս, որտեղ առանց համապատասխան թույլտվության, չպահպանելով դեղամիջոցների արտադրության տեխնոլոգիան և չափանիշները, արտադրվել են տարբեր տեսակի դեղամիջոցներ, որոնք հետագայում իրացվել են Երևան քաղաքի դեղատներում:
Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ:
Արմեն Առաքելյանը և նրա հանցակիցները ձերբակալված են:
( տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

