09.07.2010
Ս.թ հուլիսի 9-ին, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, <<Զվարթնոց>> օդանավակայանում ձերբակալվել է, Մոսկվայից ժամանած, ՀՀ քաղաքացի Միքայել Ռուբենի Թումասյանը, որի ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է արտասահմանյան բանկերի թողարկման, տարբեր ֆիզիկական անձանց անուններով 56 կեղծ կրեդիտ քարտ, դրանց պատրաստման համար նախատեսված սարք, համակարգիչ, որի մեջ առկա են բազմաքանակ քարտապանների մասին տվյալներ, <<Վիզա>> և <<Մաստեր>> կրեդիտ քարտերի հոլոգրաֆիկ լոգոներ և այլ պարագաներ:
Ըստ օպերատիվ տվյալների, ձերբակալվածը վերջին ժամանակահատվածում զբաղվել է տարբեր բանկային համակարգերի, քարտապանների մասին տեղեկությունների անօրինական հայթայթմամբ, կեղծ կրեդիտ քարտերի պատրաստմամբ և իրացմամբ:
( տեսանյութ)
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

