10.08.2011

Ս.թ  օգոստոսի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում  կասեցվել է կեղծ բանկային քարտերի ապօրինի  շրջանառության դեպք:

<Զվարթնոց>  օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր  ՀՀ քաղաքացի  Արմեն  Թումանյանի  ուղեբեռի կրկնակի զննման  արդյունքում հայտնաբերվել է ամերիկյան  բանկերի կողմից թողարկված 21 կեղծ  պլաստիկ  քարտեր: Դրանցով  նախատեսվում էր բանկերում և առևտրային  կետերում  զեղծարար  գործարքների  միջոցով հափշտակել  գումարներ և գույք:
Փաստի  առիթով  հարուցված  քրեական գործի նախաքննությունը  կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:( տեսանյութ)