07.10.2011
2011թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացավ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ԱՊՀ 10 մասնակից-պետությունների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի , հակաահաբեկչական կենտրոնի և Եվրասիական տնտեսական համագործակցության ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարության ներկայացուցիչները:
Հրամանատարների խորհրդին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: ԱԱԾ տնօրենը, մասնավորապես ընդգծեց, <<…Հայաստանի Հանրապետության սահմանային քաղաքականության նպատակը ազգային շահերի իրականացումն ու պաշտպանությունն է, սահմանային տարածքում անձի, հասարակության և պետության անվտանգության ապահովումը: Այդ շահերի պաշտպանվածության վիճակը նախանշում է սահմանային անվտանգությունը, որը ընդհանուր առմամբ հանդիսանում է ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ: Ցանկացած պետության կայունությունը սերտորեն կապված է իր սահմանների անվտանգության հետ և առավելագույնս պայմանավորված է պետական սահմանում ազգային շահերի պաշտպանվածության վիճակով>>:
Հրամանատարների խորհրդի անդամները քննարկեցին 12 հարցեր, որոնց հիման վրա ընդունվեցին 25 համատեղ որոշումներ: ԱՊՀ մասնակից- պետությունների սահմանապահ գերատեսչությունները ամփոփեցին 2011թվականի հարամանատարների խորհրդի գործունեությունը, հավանություն տվեցին 2011-2015թթ. ԱՊՀ մասնակից-պետությունների համաձայնեցված սահմանային քաղաքականության հայեցակարգի ծրագրերի իրականացման քայլերին, ՍԶՀԽ-ի մասնակցությամբ հանցավորության դեմ պայքարի 5 միջպետական ծրագրերի իրականացման արդյունքներին: Առանձնակի ուշադրություն դարձրին 2 համատեղ` Արևմտյան - <Սահման-2011> և Կենտրոնական Ասիա- <Աֆղանական խզվածք> ուղղություններով անցկացված հատուկ սահմանային գործողություններին, ինչպես նաև Սևծովյան, Ազովյան և Կասպյան ծովերի ջրատարածքներում` 2 համատեղ օպերատիվ-նախազգուշական միջոցառումներին:
Դիտարկվեցին ՍԶՀԽ տեղեկատվության օպերատիվ փոխանակման ավտոմատացված համակարգի ստեղծման առաջին փուլի արդյունքները, որոնց գործառնական հնարավորությունների ներկայացումը կայացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի բաժանորդական կետի հիմքի վրա: Հաշվի առնելով ԱՊՀ մասնակից-պետությունների արտաքին սահմանների իրավիճակը նախանշվեց և հաստատվեց 2012թ. համատեղ սահմանապահ գործողությունների, նախազգուշական միջոցառումների և ՍԶՀԽ-ի աշխատանքների հերթական ժամանակաշրջանի ծրագիրը, որոնց հիմնարար դրույթները ուղղված են ԱՊՀ մասնակից-պետությունների սահմանային անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև նախանշված են համատեղ միջոցառումներ ՍԶՀԽ-ի ստեղծման 20-ամյակի առթիվ: (Լուսանկար)
![]()

