11.11.2011
Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք:
Օտարերկրյա քաղաքացուն <<Ստրոնցիում>> տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին, ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը և Տիգրան Հովհաննիսյանը:
Փաստի առթիվ ՀՀ Քր. Օր-ի 233-րդ հոդվածի 1-ին մասի <<Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը և իրացնելը>> հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:(տեսանյութ)
![]()

