02.12.2011
ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի մեկնաբանությունը տված “Արմենպրես”
գործակալությանը “Գաղտնազերծման մասին” օրինագծի ընդունման առաջարկի վերաբերյալ
- Կարծիք է ստեղծվում, որ նման նախաձեռնությամբ հանդես եկողները խորությամբ չեն
ընկալում ՀՀ անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը, պատկերացում չունեն, թե
նման նախաձեռնությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ անվտանգության համակարգի և
հետևապես` պետության համար:
- Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում, հետխորհրդային մի քանի հանրապետություններ
նմանատիպ քայլեր ձեռնարկեցին այս ուղղությամբ: Պետք է նշեմ, որ դա չարժանացավ
հասարակության լայն խավերի հավանությանը և ժամանակին կասեցվեց:
Այստեղ պետք է նշել այն փաստը, որ ոչ մի հատուկ ծառայություն չի գործում և չի կարող
գործել առանց գործալական ցանցի, և նույնիսկ նախկինում համագործակցած գործակալների
բացահայտման նախադեպը զգալի հարված կհասցնի անվտանգության ողջ համակարգին:
Հիմա մի քանի խոսք գործակալների մասին: Նրանց ճնշող մեծամասնությունը և խորհրդային
ժամանակաշրջանում և այժմ պարկեշտ, հայրենասեր, մարդկային լավագույն հատկանիշներով
օժտված անձնավորություններ են:
Արժե նշել, որ ելնելով երկրի զարգացման արդի իրողությունից, անկախ պետականության
գոյությունից, հիմնովին վերաիմաստավորվել է ծառայության կողմից լուծվող քաղաքացու,
հասարակության և պետության անվտանգության ապահովմանն ուղղված խնդիրները:
Վերջին տարիներին Հայաստանի տարածքում արտասահմանյան լրտեսների բացահայտման հիմնական
վաստակը անվտանգության ծառայության հետ համագործակցող անձնավորություններինն է,
որոնց մասին կոնկրետ տեղեկությունները համաձայն ՀՀ օրենքի հանդիսնաում են պետական
գաղտնիք:
Կարծում եմ, որ <Գաղտնազերծման մասին> օրենքը ոչ հիմա ոչ էլ ապագայում չի ընդունվի:
Անկախ բոլոր քաղաքական ելևէջներից մեր հայրենակիցները ամեն ինչից վեր կդասեն
Հայրենիքի անվտանգությունը:
![]()

