07.02.2012
<<Հայկական ժամանակ>> օրաթերթը, օգտագործելով <<լավատեղյակ աղբյուրներ >> ձևակերպումը, հաճախ է կեղծ տեղեկություններ հրամցնում հասարակությանը:
Ի սկզբանե, շատ լավ իմանալով, որ այն չի համապատասխանում իրականությանը, չփորձելով անգամ համապատասխան կառույցից ճշտել դրա իսկությունը, խմբագրությունը չի խորշում այն որպես ստույգ տեղեկատվություն ներկայացնել:
Տեղեկացնում ենք, որ <<Հայկական ժամանակ>> օրաթերթի 21 համարում /07.02.12/, հրապարակված <<լավատեղյակ աղբյուրներից>> ստացված լուրերը թե, <<օրեր առաջ ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային ստորաբաժանման չորս աշխատակիցներ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված հրաժարականի դիմումներ են ներկայացրել>> սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Չենք կարծում,որ անհարգելի վերաբերմունքը թե անձանց և թե տարբեր կառույցների նկատմամբ պատիվ է բերում թերթի խմբագրությանը և այս աշխատաոճով հնարավոր է ակնկալել փոխադարձ հարգանք:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

