16.04.2018

     ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Զվարթնոց», «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» սահմանային վերահսկողության բաժիններում ծառայության անցնելու համար իրականացվում է թափուր հաստիքների համալրման գործընթաց:

     Ծառայության անցնելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան արական և իգական սեռի այն քաղաքացիները, ովքեր՝

1. անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների),

2. ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,

3. տիրապետում են հայերեն և որևէ օտար լեզվի,

4. ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, գործնական, անձնական և բարոյական հատկանիշներով համապատասխանում են ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:


     Մանրամասների համար զանգահարել՝ 010-58-90-89, 010-36-32-56 հեռախոսահամարներով: