03.08.2018

Ռուսաստանի համար Հայաստանը կարևորագույն ռազմավարական գործընկեր է. դեսպան  Կոպիրկինն Ազգային անվտանգության ծառայությունում էր

     Օգոստոսի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

       Հանդիպման սկզբում տնօրենը շնորհավորեց Ս. Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջող և արդյունավետ աշխատանք մաղթեց:
     Անդրադառնալով երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությանը՝  Ա.Վանեցյանը նշեց, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների  միջև համագործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:

     Դեսպան Կոպիրկինը նույնպես կարևորեց երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է:  

     Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին շարունակել և առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով: (Լուսանկարներ)