01.10.2018

Կայացավ ԱԱԾ սահմանապահ զորքերի վոլեյբոլի առաջնությունը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 2018թ. մարտական և սպորտային միջոցառումների պլանների համաձայն, սեպտեմբերի 24-ից 28-ը ՍԶ սպորտային դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վոլեյբոլի առաջնությունը: Առաջին տեղի համար, այս տարի պայքարում էր վեց թիմ: Մրցույթից առաջ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Հրամանատար  գնդապետ Վ. Սարգսյանը ողջույնի խոսք ուղղեց առաջնության մասնակիցներին, մաղթեց հաջողություն և նշեց, որ լավ ֆիզիկական պատրաստվածությունը՝ մարտական պատրաստության  կարևոր մաս է և զորքերի մարտունակության ցուցանիշ: (Լուսանկարներ)



     Առաջնության արդյունքում առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց ՀՀ ԱԱԾ ՍԶ վարչության թիմը, երկրորդ տեղը՝ 2-րդ սահմանապահ ջոկատի և երրորդ տեղը՝ ուսումնական կենտրոնի թիմերը:  Հաղթող թիմերը պարգրատրվեցին գավաթներով և սպորտային մեդալներով, իսկ լավագույն խաղ ցուցադրած զինծառայողները՝ պատվոգրերով: