16.10.2009

Ս. թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են ՀՀ Կաառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեի «Շենգավիթ» ստորաբաժանման աշխատակիցներ Համազասպ Հովսեփյանը, Բաբաջան Բաբախանյանը և իրավախորհրդատվական ծառայություն մատուցող «Պողգան» ՍՊԸ-ի տնօրեն Գարիկ Պողոսյանը:

Նրանք քաղաքացի Ա.-ի բնակարանը, 200 ք. մ. հողատարածքը և նրա կառուցված 90 ք. մ. ապօրինի շինությունը դատական կարգով սեփականաշնորհելու դիմաց պահանջել և ստացել են 4 000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 311 պրիմ 1 հոդվածի հատկանիշներով:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն