21.10.2009
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, կալանավորվել է ՀՀ քաղաքացի Գևորգ Վոլոդյայի Հայրապետյանը, որը համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ:
Գ. Հայրապետյանը հանդիսանում է նախկին զինծառայող, պահեստազորի փոխգնդապետ, 2007 թվականին արձակվել է ՀՀ ԶՈՒ-ից` զինվորական և ծառայողական կարգապահության կանոնների կոպիտ խախտման համար: Գ. Հայրապետյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանություն լրտեսության ձևով: Նույն գործով կալանավորվել է նաև Գ. Հայրապետյանի և ադրբեջանական հատուկ ծառայությունների միջև կապ իրականացնող օտարերկրյա քաղաքացի:
Քրեական գործով նախաքննությունը վարում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

