27.10.2009

Ս. թ. հոկտեմբերի 26-ին  ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանը:

Հ. Հովհաննիսյանը իր ենթակա, նույն վարչության աշխատակից Ա-ին սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել և ստացել է 2 500 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն