Բոլոր նորությունները

24.09.2018

Հոբելյանական նամականիշի մարում

     Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախաձեռնել էին հոբելյանական նամականիշի մարում, որի հանդիսավոր արարողությունը այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԱԾ պատմության թանգարանում: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: (Լուսանկարներ)

Մանրամասն…

 

24.09.2018

Տոնական համերգ ՀՀ անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության  անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի միջոցառումների դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ՝ ՍԶ զինվորական նվագախմբի և  «Կովկաս» պարային համույթի կատարմամբ:

Համերգից առաջ սահմանապահ զորքերի զինծառայողներին,  նրանց ընտանիքների անդամներին և հյուրերին ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը: 

Հանդիսավոր համերգի ավարտից հետո զինծառայողները և հյուրերը՝  իրենց  երեխաների  հետ միասին, հրավիրվեցին կինոլոգիական կենտրոն՝ դիտելու ծառայողական շների հմտությունները: (Լուսանկարներ)

Մանրամասն…

 

20.09.2018

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

Ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրեց համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան  Ուրազաևը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերությունները առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին: 

Մանրամասն…

 

07.09.2018

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների հանդիպում

Սեպտեմբերի 4-ին, Վրաստանի ՆԳՆ Սահմանային Ոստիկանության  նախաձեռնությամբ, հայ-վրացական պետական սահմանի Ցիտելի Խիդի տեղամասում կայացավ Հայաստանի և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետական սահմանի ռեժիմի պահպանության, իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման, պետական սահմանի պահպանության հուսալիության բարձրացման և այլ հարցեր: Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրեցին Արձանագրություն:(Լուսանկարներ)



Մանրամասն…

 

07.09.2018

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինվորական նվագախումբը Արցախում

     

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինվորական նվագախումբը, Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձի և Գիտելիքի օրվա կապակցությամբ, սեպտեմբերի 3-ին համերգներով հանդես եկավ Քաշաթաղի վարչական շրջանի Իշխանաձոր գյուղում և Միջնավան քաղաքում:

Սահմանապահ զորքերի հրամանատարության և Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարության կողմից համատեղ կազմակերպված միջոցառումներն անցան մեծ շուքով և հիրավի ոգևորություն առաջացրեցին տեղի ազգաբնակչության և զինծառայողների շրջանում: (Լուսանկարներ)


Մանրամասն…

 

01.09.2018

Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար. դեսպան Սագանելիձեն Ազգային անվտանգության ծառայությունում էր

     ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

     Ողջունելով դեսպանին՝ տնօրենն անդրադարձավ երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշեց, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար: 

     Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձավ արդեն հաստատված ամուր համագործակցությանը և փաստեց, որ երկու երկրների միջև առկա բարեկամական, ջերմ հարաբերությունները միայն նպաստում են արդյունավետ աշխատանքին՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է արվի հնարավոր ամեն բան դրանք առավել խորացնելու  և ամրապնդելու համար: 

Մանրամասն…

 

Այլ նորություններ...

«ՍկիզբՆախորդը12345678910ՀաջորդըՎերջ»