ՀՀ ԱԱԾ տնօրեն

ՀՀ ԱԱԾ Տնօրեն

Գնդապետ Արթուր Գագիկի Վանեցյան


Ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքում:
1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:

2000թ. դեկտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, զբաղեցնելով օպերլիազորից մինչև Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2002թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում:

2015թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊՆ ղեկավարության կողմից:

2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Ամուսնացած է, ունի երկու որդի: