ՀՀ Կառավարության որոշում ՕՀՄ անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխ. միջոցների ցանկը հաստատելու

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

"_____" _______________ 2008 թվականի N_____

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ
(ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------

 

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ   է.

1. Հաստատել օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ (մշակված, ծրագրված, հարմարեցված) տեխնիկական միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                        Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2008թ. ...................... ........

 

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի     -ի N      -Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են բնակարանների կամ այլ տարածքների գաղտնի (ծպտյալ) տեսահսկման և գաղտնալսման, նրանցում տեղի ունեցող իրադարձությունների ու խոսակցությունների հսկման և ձայնագրման համար: Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած) են այդ նպատակների համար:

2.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են համակարգչային ցանցեր և համակարգեր անհետք ներթափանցելու, նրանցում մուտքագրվող, պահվող, մշակվող կամ հաղորդվող տեղեկատվությունը կորզելու (փոփոխելու, ոչնչացնելու) և ամրագրելու հնարավորություն ստեղծելու համար: Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած) են այդ նպատակների համար:

3.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առանց բանալիների բնօրինակի մեխանիկական, էլեկտրամեխա-նիկական, էլեկտրոնային և այլ կողպող սարքերը բացելու ու հետագայում վերականգնելու (փակելու) համար: Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած) են այդ նպատակների համար:

4.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են հեռախոսային (ֆիքսված, բջջային և այլ տեսակի կապի) խոսակցությունների կամ հաղորդագրությունների (SMS, MMS, ֆաքս, e-mail հաղորդագրությունների և այլն), ինտերնետային ցանցում աշխատանքի գաղտնի (ծպտյալ) վերահսկման, գաղտնալսման և ձայնագրառման համար: Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած) են այդ նպատակների համար:

5.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնի (ծպտյալ) վերահսկման համար, ծրարի, փաթեթի (արտաքին թաղանթի) անհետք բացմամբ և վերականգմամբ կամ առանց բացելու: Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած) են այդ նպատակների համար:

6.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առարկաները նույնացնող (թղթադրամներ, իրեր, փաթեթներ, փաստաթղթեր և այլն) անտեսանելի նշանների տեղադրման համար: Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած) են այդ նպատակների համար:

7.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են շարժական և ոչ շարժական (ստացիոնար) ռադիոտեղորոշման համար: Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած) են այդ նպատակների համար:

8.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են ծպտյալ եղանակով մարդու հոգեֆիզիոլոգիական գործընթացների ակամա փոփոխության, անկեղծությունը բացահայտելու համար (պոլիգրաֆ): Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած) են այդ նպատակների համար:

9.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են իրերի և փաստաթղթերի գաղտնի (ծպտյալ) հետազոտման համար: Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած)  են այդ նպատակների համար:

10.    Տեխնիկական (այդ թվում նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են անձանց, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների տեղաշարժի գաղտնի (ծպտյալ) հսկման համար: Ինչպես նաև ստանդարտ տեխնիկական այդ թվում նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխած)  են այդ նպատակների համար: