Հարցազրույց ՀՀ ԱԱԾ Տնօրենի հետ - 26.11.2008
ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հարցազրույցը «Արմենպրես» գործակալությանը
– «Հայկական Ժամանակ» թերթում հրապարակվել էր հոդված, ուր քննադատության էր ենթարկվել Ձեր և ԱԱԾ գործունեությունը: Ինչպե՞ս կարձագանքեք դրան:
– Ինձ պարզ է, թե որտեղից է ուղղորդվում և ովքեր են այս բանսարկության հեղինակներն ու պատվիրատունքերը: Դրանք այն նույն սադրիչներն են, որ վերջերս պարբերաբար փորձում էին սուտ մեկնություններով կազմաքանդել ԱԱԾ գործունեությունը, որը չի թողնում բավարարել ամեն գնով իշխանության գալու նրանց մոլուցքը:
Հասկանալով, որ այդ ճղճիմ միջոցներով չեն կարողանում հասնել իրենց նպատակին և որ ԱԱԾ-ն հստակ կանգնած է պետության շահերի պահպանման գործում` փորձել են անցնել բացարձակ հերյուրանքների և անբարոյական մեթոդների:
– Հոդվածում խոսվում է բազմաթիվ բիզնեսների հետ Ձեր առնչության մասին:
– Ինձ ճանաչող մարդկանց համար այդ ասեկոսները ծիծաղելի են, իսկ դրանում տղայիս ներքաշելը` ուղղակի անբարոյականություն է: Այդ մարդիկ պարզապես կորցրել են իրականության զգացումը և չեն ենթարկվում որևէ բարոյական, համամարդկային նորմերի:
![]()

